Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Отец армянской демократии»

«Отец армянской демократии»
27.05.2011 | 00:00

Օրերս փորձագետներից մեկը հետաքրքիր դիտարկում արեց ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական «դեգերումների» առնչությամբ։ Ըստ այդմ, եթե մինչ 2008-ի մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը հույսեր էր փայփայում, թե Արևմուտքն ամեն ինչ անում է, որ իր քաղաքական նպատակները կյանքի կոչվեն, մարտի 1-ից հետո մարտավարական կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ։ Փորձագետի հավաստմամբ` իր հետ զրույցներում զգալի թվով արտասահմանցի դեսպաններ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ասել են, որ երբ Արևմուտքը հրաժարվեց Տեր-Պետրոսյանին օժանդակելուց, նա անցավ շանտաժի քաղաքականությանը, սպառնալով երես թեքել արևմտյան ժողովրդավարության հայրերից ու դեմքով շրջվել դեպի հյուսիս։ «Հայրերը», սակայն, նույն աղբյուրի դիտարկմամբ, առաջին օրը չէ, որ ճանաչում են «հայկական դեմոկրատիայի հայր» Տեր-Պետրոսյանին և տեղի չեն տվել վերջինիս «սպառնալիքներին»։ Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի առաջնորդն իր քաղաքական վեկտորն սկսեց ուղղել դեպի Ռուսաստան, քանի որ համոզվեց` Արևմուտքն այլևս չի աջակցելու ընդդիմադիր շարժմանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ

­նե­րը»